Նորություններ

Լռություն…. Ուշադրություն, քննություն է…

Կրթական 2018-06-06

Այսօր հունիսի երկուսն է: Հանրապետության բոլոր կրթօջախներում բացառիկ օր է, քանզի իրենց կյանքում առաջին անգամ տարրական օղակն ավարտող դպրոցականները լուրջ և պատասխանատու քայլ են կատարում, նրանք պետք է ցույց դնեին մայրենիից ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները. Գրագետ գրելու կարողությունները: Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի չորրորդ դասարանի սաները և՛ ուրախ են, և՛ հուզված: Նրանց շնորհավորանքի և ինքնավստահության ջերմ խոսքեր են հղում դպրոցի տնօրեն Լ.Սարգսյանը, փոխտնօրեն Ա.Քոլայանը և սիրելի դասվարները: Շատ կարճ ժամանակ հետո կրկին մանկական զիլ ձայները կհնչեն դպրոցում և նրանց ուրախ աղաղակները կազդարարեն իրենց ձեռքբերումների և հաջողությունների մասին: Թո՛ղ մեր երեխաները միշտ լինեն ուշադրության և հոգատարության շրջանակներում, որն առավել կարևոր արժեք է նրանց կյանքում…. Մ.Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: