Նորություններ

Շախմատի մրցույթ Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում

Կրթական 2018-06-05

Արդեն երրորդ տարին է ինչ Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցի շախմատի ուսուցիչ Սպարտակ Պապյանը տարեվերջին անց է կացնում դպրոցի շախմատի առաջնության մրցումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել շախմատ առարկայի դրվածքը և ի հայտ բերել դպրոցի լավագույն շախմատ խաղացողներին: Այս տարի կազմակերպվեց երեք մրցույթ՝ առանձին խմբերով՝ 2-րդ դասարանցիների և բարձր դասարանների աղջիկների ու տղաների միջև: Բոլոր խաղերն էլ անցան լարված մրցապայքարում և հաղթեցին լավագույնները, որոնք դպրոցի կողմից ստացան շնորհակալագրեր: Հաղթող երեխաները այցեքարտ ստացան աշնանը մասնակցելու ՀՀ շախմատի օլիմպիադային:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: