Նորություններ

Հայրենասիրական երգի փառատոն՝ «Հայաստանը երգերի մեջ»

Կրթական 2018-05-30

ՀՀ 100-ամյակին և Սարդարապատի հերոսամարտին նվիրված միջոցառումների շարքումնախատեսված «Հայրենասիրական երգի փառատոն» և « Պատանի երկրապահի երթ» միջոցառումների զուգադրումով մայիսի 24-ին Ստեփանավանի N1 հիմնական դպրոցի բակում իրականացավ համադպրոցական հայրենասիրական միջոցառումը: Միջոցառման մասնակիցներն էին երկրորդիվ իններորդ դասարանների աշակերտները: Յուրաքանչյուր դասարան հանդես եկավ նախօրոք պատրաստած Հայաստանին, հայոց բանակին, Երևանին նվիրված երգերով: ՀՀ հիմնի կատարումից հետո բացվեցին ՀՀ և ԼՂՀ դրոշները, այնուհետև դրոշների ծփանքի ներքո դպրոցի պատանի երկրապահները խրոխտ երգի կատարմամբ հպարտ քայլքով անցան շարքերի միջով: Նրանց երթը ոգևորիչ էր ու ոգետու: Հայրենաշունչ յուրաքանչյուր երգը ներկայացնող խոսքերից հետո, հնչում էին որպես սիրո արտահայտություն՝ ուղղված Հայաստան աշխարհին և հայ ժողովրդին:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: