Նորություններ

ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ

Կրթական 2018-05-30

24.05.2018թ. Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում 8 ա դասարանի մասնակցությամբ տեղի ունեցավ սպորտլանդիա, որը կազմակերպել էին դասղեկ Երանուհի Մկրտչյանը և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Դանիել Սիմոնյանը: Մրցույթը բաղկացած էր 8 փուլից՝ հետաքրքիր ու զվարճալի խաղերից: Երեխաները պայքարում էին հաղթելու մեծ ցանկությամբ, բայց ուժերը հավասար էին. գրանցվեց միասնական հաղթանակ: Աշակերտները տնօրեն Սեդա Թունյանի կողմից գավաթի և պատվոգրերի արժանացան:

Լոռի, ք. Ստեփանավանի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: