Նորություններ

Բացառիկ գնդակ՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության առթիվ

Սպորտ 2018-05-30

Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունից առաջ ներկայացվել է adidas Originals բրենդի ներկայացրած Deluxe Ball դիզայներական գնդակը։ Գնդակի նկարագրության մեջ նշվում է, որ դիզայներները, ռուսական կարուձևի ավանդույթներով ոգեշնչված, գնդակը զարդարել են այնպիսի նախշերով, ինչպիսիք եղել են ռուս ցարերի հագուստների վրա։ Գնդակը զարդարված է նաև Swarovski բյուրեղիկներով։ Այս յուրահատուկ գնդակի արժեքը 99 հազար ռուսական ռուբլի է։ Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցակցվի Ռուսաստանի 11 քաղաքներում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: