Նորություններ

Մայիսյան հաղթանակ

Կրթական 2018-05-30

Մայիսը մեր ժողովրդի համար խորհրդանշական ամիս է,համազգային մաքառման,պայքարի ու փառահեղ հաղթանակների ամիս։ Ավարայր,Սարդարապատ,Շուշի՝ մայիսյան երեք գոյամարտեր,որոնք բախտորոշ եղան մեր ժողովրդի համար։ Սարդարապատի հաղթանակի ու Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ տոնական միջոցառում էր կազմակերպել Լ.Օսիպյանը 7֊րդ <<Բ>> դասարանի մասնակցությամբ՝ <<Մայիսյան հաղթանակ>> խորագրով։ Աշակերտնեը հայ զինվորի հաղթական ոգու և բազկի զորության մասին խոսեցին հպարտությամբ և գովերգեցին հայի աննկուն ոգին։ Ծածանվեց եռագույնը.... Ծածանվեց որպես հայ ժողովրդի գոյատևման ,որպես հավերժության խորհրդանիշ։ Աշակերտների այցը հուշահամալիր էլ ավելի էր ոգևորել նրանց, և պարտավորեցրել լինել հայրերիքին արժանի զավակ։

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: