Նորություններ

«Հրաժեշտ այբբենարանին» միջոցառումը Ստեփանավանի N1 հիմնական դպրոցում

Կրթական 2018-05-29

Դպրոցի ավանդական միջոցառումների շարքում իր իմաստով ու նշանակությամբ առանձնանում է «Հրաժեշտ այբբենարանին» միջոցառումը: Այսպես այս տարի Ստեփանավանի N1 հիմնական դպրոցում մեծ շուքով ու հանդիսավորությամբ կայացան I ա՝ դասվար Ա. Խալաթյան և Iբ՝ դասվար Ա. Աղաջանյան միջոցառումները: Տառերը ներկայացնելուց, հայոց լեզուն և Մեսրոպ Մաշտոցին փառաբանելուց զատ երեխաները ներկայացրին թե ինչ են սովորել տարվա ընթացքում, ինչպես են կայացել որպես աշակերտ, նրանց խոսքը մշակված էր, հուզիչ ու գեղեցիկ: Երկու միջոցառումներում էլ իշխում էր հայրենասիրական ոգին, որը առավել ընդգծվում էր հայրենաշունչ երգերի կատարումներով:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: