Նորություններ

Ցերեկույթ՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին

Կրթական 2018-05-24

Տարեվերջյան հաճելի եռուզեռըԳյումրու N45 միջնակարգ դպրոցում շարունակվում է: Այսօրվա համադպրոցական ցերեկույթը նվիրված էր մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Բեմադրություն, երգ ու պար, օրվա խորհրդին համահունչ ձևավորում դահլիճի, խրոխտ ոգի, անկոտրում կամք՝ սրանք էին իշխողը: Անկորնչելի է հայի ոգին, և այդ ոգով էր ներշնչված հայրենասիրական հաճելի ցերեկույթը, որը նախաձեռնությունն էր մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Ա. Տոնապետյանի, դպրոցի աշակերտական խորհրդի, պատմության ուսուցիչներ Ա. Գևորգյանի և Գ. Այվազյանի: Միանում ենք հնչեցված բոլոր շնորհավորանքներին:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: