Նորություններ

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ- 100

Կրթական 2018-05-21

2018 թվականը հոբելյանական տարի է Հայաստանի և հայ ժողովրդի համար: Ողջ հայությունը մեծ շուքով տոնումէ Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100 - ամյակը: Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցը ևս կարևորում է այդ հիշարժան իրադարձությունները: 2018 թվականի մայիսի 16- ին 7 – րդ <<ա>> դասարանը դասղեկ Կարմեն Պողոսյանի ղեկավարությամբ անցկացրեց միջոցառում՝ << Մայիսյան հերոսամարտեր – 100 >> խորագրով: Միջոցառումը հետաքրքիր էր և բովանդակալից. դեպքերի և իրադարձությունների ներկայացումն ընթանում էր կուռ և տրամաբանական հաջորդականությամբ և հասնում էր մինչև մեր օրերի թավշյա հեղափոխության հաղթանակը: Աշակերտները մեծ պատասխանատվությամբ և հպարտությամբ էին ներկայացնում Մայիսյան հերոսամարտերի դրվագները: Միջոցառումը համեմված էր գեղեցիկ և սրտառուչ բանաստեղծություններով, հայրենասիրական երգերով և բեմականացումներեվ: Հանդիսատեսը ևս ունեցավ իր մասնակցությունը. նրանք իրենց կարգախոսներով միացան Արամ Մանուկյանին կերպավորող աշակերտի կոչին: Միջոցառումն ավարտվեց բերդ ազգային պարով, որի ժամանակ ծածանեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշները:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: