Նորություններ

ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Կրթական 2018-05-21

Հայրենասիրությունը, ազգասիրությունը ամեն անհատի սուրբ պարտականությունն է: Արթիկի N 5 հիմնական դպրոցում 3-րդ <<Բ>> դասարանի աշակերտները, դասվար՝ Օ.Թորոսյանի ղեկավարությամբ կազմակերպել էին <<Հաղթանակ և խաղաղություն>> խորագրով միջոցառում: Աշակերտները ներկայացրեցին մայիսյան հերոսմարտերը: Ասմունքի, երգի ու պարի միջոցով հիացրեցին հանդիսատեսին: Բացատրեցին, թե ինչ է հայրենիքը, խոստացան լինել հայրենիքի հրաշունչ զինվորը, հասկացան, որ օտարությունը հայրենիք չի դառնա: Ներկայացրեցին մեր ազգի զարմանալի կենսունակությունը: Եվ ոչ մի բռնակալ, և ոչ մի բարբարոս երբեք չի կարողացել նվաճել և ընկճել այդ հզոր հատկությունը:

Շիրակ, ք. Արթիկի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: