Նորություններ

Մոխրոտը

Կրթական 2018-05-16

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում օրը հետաքրքիր էր ու բովանդակալից: Դպրոցի Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ն. Շատոյանի ջանքերով բեմադրվեց «Մոխրոտը» հեքիաթը ՝ «բիզնես» խմբակի աշակերտների մասնակցությամբ: Ուսուցչուհին ընտրել էր համապատասխան աշակերտներ, ովքեր մարմնավորում էին Մոխրոտին, արքայազնին, թագավորին… Ստեղծվել էր հուզիչ միջավայր . խորթ քույրերի և Մոխրոտի կերպավորման տիպականություն, պարահանդեսի տեսարան, բարի հրեշտակների կամքի դրսևորում: Աշակերտները դերակատարում էին ոգևորված. համարձակ, անկաշկանդ… Ներկաները՝ ծնողները, ուսուցիչները և աշակերտները համակ ուշադրությամբ ունկնդրեցին և իրենց հիացմունքն արտահայտեցին բեմադրության վերաբերյալ:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: