Նորություններ

Հանդես ռուսերենից

Կրթական 2018-05-16

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանցիների համար տոն էր: Նրանք ավարտել էին ռուսաց լեզվի տառուսուցումը, և ուսուցչուհի Ա. Նասիբյանը անչափ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել: Դահլիճը տոնական տրամադրություն էր հաղորդում: Աշակերտներին հյուր էր եկել «Բուկվար»-ը, որը ուշադրությամբ լսելով աշակերտների գրագետ,հուզիչ ասմունքը, երգը,շնորհակալություն հայտնեց նրանց տառերի լավ յուրացման համար,գնահատեց, որ նրանք կարող են արդեն ոչ միայն բառեր կազմել, այլև նախադասություններ: Որպես դրա գրավական նրանց ռուսերենով հեքիաթի գրքեր նվիրեց, որ ինքնուրույն կարդան և զարգացնեն ռուսերեն խոսքը: Վերջում փոքրիկները կատակներ բեմադրեցին: Միջոցառումը ապահովեց բարձր տրամադրություն:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: