Նորություններ

«Прощай букварь» խորագրով միջոցառում Զովաբերի միջնակարգ դպրոցում

Կրթական 2018-05-15

Ապրիլի 19-ին Զովաբերի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում նվիրված ռուսերենի տառերին: Միջոցառումը այնքան հագեցած էր ու բովանդակալից, որ չնայած աշակերտների քիչ թվաքանակին, թվում էր բեմի վրա ելույթ է ունենում մի ամբողջ դպրոց: Երկրորդ դասարանի աշակերտները կարողանում էին այնքան սահուն և գեղեցիկ արտասանել ու երգել ռուսաց լեզվով, ասես հանդես էին գալիս իրենց լեզվով: Հաճելի երգն ու պարը, բեմականացումը, դահլիճի զարդարանքը յուրօրինակ հաճույք էին պատճառում ներկաներին: Միջոցառումից բավականություն ստացան և՛ ծնողները, և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները: Այս ամենը ռուսաց լեզվի ուսուցչուհի Լ. Պետրոսյանի մեծ աշխատանքի արդյունքն էր, որի մասին նշեց նաև դպրոցի տնօրենը: Ուսուցչուհուն իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին նաև ծնողները: Բոլորն այդ օրը երջանիկ էին և ուրախ:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: