Նորություններ

«Մայիսյան եռատոն»

Կրթական 2018-05-15

Սևանի N4 հիմնական դպրոցի 2-րդ բ դասարանի դասվար Ռուզան Սարգսյանի կազմակերպած դաս-միջոցառումը նվիրված էր Մայիսյան եռատոնին: Շնորհալի ուսուցչուհու սաները հանդես եկան հայրենասիրական բանաստեղծություններով, երգերով ու պարային համարներով: Հայրենիքի մասին փոքրիկների ասույթները և ներկայացրած բեմադրությունը հուզմունքի և հպարտության պահեր պարգևեցին ուսուցիչներին ու ծնողներին: Չէ որ մեծանում են այսօրվա հայրենիքի պաշտպանների արժանի փոխարինողներ:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: