Նորություններ

04.05.2018թ. Այբբենարանի հանդես

Կրթական 2018-05-14

2018թ. մայիսի 4-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Այբբենարանին» նվիրված ցերեկույթ: Դահլիճում տիրում էր հեքիաթային գողտրիկ մթնոլորտ: Շնորհիվ 1դ դասարանի աշակերտների և դասղեկ Ա. Մովսեսյանի` հանդիսատեսը, մի ակնթարթ մոռանալով իրականությունը, կարծես հայտնվել էր իր մանկության հեքիաթում: Արդեն տառաճանաչ և գրաճանաչ դարձած առաջին դասարանցիների շուրթերից հնչեց ուղերձ այն մասին, որ կյանքում ամենահզոր զենքը ուժը չէ, այլ գիտելիքը, իսկ գիտելիքը այն զենքն է, որով կարելի է հաղթել դարերին: Չէ՞ որ իրական հարստությունը մտքի ու սրտի հարստությունն է, միայն կրթության, աշխատասիրության, բարության և ընկերասիրության շնորհիվ կարելի է հաղթահարել ցանկացած դժվարություն: Այսուհետ նրանք ավելի վստահ և հաստատուն քայլերով կշարունակեն իրենց կյանքի ուղին:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: