Նորություններ

Մայիսյան հաղթանակներ

Կրթական 2018-05-14

2018 թվականի մայիսի 11-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Յա.Զարոբյանի անվան N2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հերթական միջոցառումը՝ նվիրված Մայիսի 9-ին՝ Հայրենական պատերազմում սովետական ժողովրդի տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձներին: Միջոցառումը կազմակերպիչներն էին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ.Կարապետյանը և դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Մ.Հարությունյանը: Միջոցառմանը մասնակցում էին 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտները: Իրենց խոսքում աշակերտները կրկին հավաստեցին, որ մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այլ լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ: Մայիսյան տոները շարունակական են, դրանք ուղեկցելու են հայ ժողովրդին , որն ապրում ու արարում է այս հողում:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: