Նորություններ

Հրաժեշտ այբբենարանին

Կրթական 2018-05-08

2018թ. Ապրիլի26-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի թիվ N1 դպրոցի Iա դասարանի «Իմ ոսկեղենիկ մայրենի» խորագրով միջոցառումը` դասվար Թ.Փինաչյանի ղեկավարությամբ: Այն հրաժեշտ էր Այբբենարանին: Հնչում էին մայրենիին նվիրված բանաստեղծություններ և երգեր: Երեխաները տեղեկություններ տվեցին Մեսրոպ Մաշտոցի, հայոց տառերի քանդակների մասին, որոնք տեղադրված են Օշականում և Արագածոտնի մարզում: Դպրոցում կայացավ նրանց առաջին ելույթը, որում նրանք ներկայացան անհատական ակրոստիկոսներով: Յուրաքանչյուրը առանձին տողերով բնութաքգրվում էր իրեն յուրահատուկ և բնորոշող հատկանիշները: Փոքրիկ ներկայացում ցուցադրեցին «Ծաղիկներ» թեմայով: Երեխաների խոսքը հստակ էր, բարձր, արտահայտիչ իսկ երգերը` գեղեցիկ, հնչուն: Հյուրերն ու ներկաները գոհ մնացին:

Գեղարքունիք, գ. Երանոսի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: