Նորություններ

Հայտնի են միասնական քննությունների օրերը

Ուշագրավ 2018-05-05

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։ Այս տարի դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին, իսկ միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին: «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն հունիսի 1-ին: «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը կանցկացվի հունիսի 5-ին, «Ֆիզիկա»-ն՝ հունիսի 8-ին, «Օտար լեզու»-ն` հունիսի 12-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայի քննությունը՝ հունիսի 15-ին: «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 19-ին, իսկ «Ռուսաց լեզու»-ն՝ հունիսի 22-ին: «Միասնական քննություններին, նախնական տվյալներով, կմասնակցի 5100 դիմորդ` Արցախը ներառյալ։ Շրջանավարտների թիվն այս տարի պակաս է՝ կապված 12-ամյա կրթության անցման հետ․ թիվը գրեթե կրկնակի պակաս է »,- նշել է ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանը։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: