Նորություններ

“Հրաժեշտ Այբբենարանին”

Կրթական 2018-04-27

Տոնական տրամադրություն էր տիրում Սևանի N4 հիմնական դպրոցում: Հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ դպրոցի Iա /դասվար ՝ Ռ.Սանամյան/ և Iբ /դասվար ՝ Ա.Վարդանյան/ դասարանների “Հրաժեշտ Այբբենարանին” միջոցառումը: Աշակերտները հանդես եկան բանաստեղծություններով, ասույթներով: Ներկայացրին բեմադրություն, առակներ, հանելուկներ, շուտասելուկներ: Փոքրիկները ներկաներին հիացրին իրենց դերասանական խաղով, երաժշտական ու պարային կատարումներով: Միջոցառումը յուրատեսակ հաշվետվություն էր ուսուցիչների աշխատանքի արդյունքների մասին: Երեխաները հաջողությամբ ավարտել էին Այբբենարանը , նրանք ոչ միայն տառաճանաչ էին , այլև ստացել էին հայրենասիրության, ազնվության և ճշմարտասիրության դասեր: Միջոցառումը բարձր գնահատվեց դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանի կողմից:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: