Նորություններ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 7 մարզիկ

Սպորտ 2018-04-17

Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով՝ Արմեն Մելիքյան (60 կգ) Սլավիկ Գալստյան (63 կգ) Կարեն Ասլանյան (67 կգ) Կարապետ Չալյան (77 կգ) Մաքսիմ Մանուկյան (82 կգ) Աթուր Շահինյան (87 կգ) Արթուր Ալեքսանյան (97 կգ): Նշենք, որ մյուս 3 քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: 55 կգ, 72 կգ և 130 կգ քաշային կարգերի մեր մարզիկները դեռ պետք է ձեռք բերեն համապատասխան մարզավիճակ: Մեր ընտրանին վերջին հավաքն է անցկացնում Օլիմպավանում, իսկ ապրիլի 28-ին կմեկնի Կասպիյսկ: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: