Նորություններ

Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից

Կրթական 2018-04-09

Ապրիլի 6-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի Iա դասարանում /դասվար Հ. Սիմոնյան/ հերթական դասղեկի ժամի թեման էր «Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից»: Զրույցի միջոցով ուսուցչուհին երեխաներին ծանոթացրեց մեր հերոսական պատմության որոշ էջերինª Ավարայրի ճակատամարտ, Սարդարապատի ճակատամարտ... Ավելի մանրամասնորեն պատմեց ապրիլյան քառօրյա պատերազմի մասին և այն բոլոր հերոսների, որոնք հայրենիքի համար չխնայեցին ամենաթանկըª կյանքը: Մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Դասի վերջում երեխաները ծաղիկներ դրեցին դպրոցի այն 8 շրջանավարտների հուշարձանին, որոնք զոհվել են Արցախի համար մղվող մարտերում:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: