Նորություններ

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Ուշագրավ 2018-03-29

Դրական ու բարձր տրամադրություն, ինտերակտիվ, նոր ու արդիական մեթոդներ… այս և կիրառելի այլ գործիքներով էր լցված Գնացք 12-ի եզրափակիչ կայարանը: Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 1, Շիրակի մարզի Փոքր Մանթաշի, Կոտայքի մարզի Պտղնիի, Աբովյանի թիվ 10, Քասախի թիվ 2, Արարատի մարզի Նոր Խարբերդի թիվ 1, Երևանի թիվ 2, թիվ 155, թիվ 173 և թիվ 194 դպրոցները ներկայացնող մանկավարժները, անցնելով աշակերտաշատ և ուսուցիչներին հուզող խնդիրներով լցված կայարաններով, ամբողջացրեցին արդյունավետ ուսուցման շղթան՝ գտնելով խառնաշփոթում համգործակցելու անհրաժեշտ բանալիներ: Անակնկալներով, բացահայտումներով և ժպիտներով լցված հանդիպման ավարտին մանկավարժները շնորհակալություն հանյտնեցին կարճ ժամանակում հարազատ դարձած կրթական կենտրոնին՝ հրաժեշտ տալով որպես Dasaran մեծ ընտանիքի սիրելի անդամ: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: