Նորություններ

ԿԳ նախարարը, փոխնախարարը և մանկավարժները՝ Dasaran-ում

Ուշագրավ 2017-11-16

Երեկ ուշ երեկոյան Dasaran կրթական կենտրոնում պատիվ ունեցանք հյուրընկալելու ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, փոխնախարար Մանուկ Մկրտչյանին, տնօրենների և ուսուցիչների: Հանդիպման առանցքում Dasaran-ի կողմից իրականացվող նոր նախագծերի քննարկումն էր՝ ուղղված կրթության ոլորտի բարեփոխմանն ու ներառական կրթությանը: Ներկայացվեցին բազմաթիվ մանկավարժների կողմից արդեն իսկ շատ սիրված «Գնացք 12» աշխատանքային սեմինարի նոր թեմաները, ինչպես նաև դպրոցների ղեկավար կազմի և մանկավարժների համար նախատեսված նոր նախագծերը: Արդիական նոր նախագծի խաղայնացված հատվածին անձամբ մասնակցեց փոխնախարար Մանուկ Մկրտչյանը՝ ընդգծելով ներառական կրթության դերն ու կարևորությունը: Կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրեց նաև Dasaran-ի կողմից մշակված նոր գործիքները, որոնք նպատակաուղղված են կրթական գործընթացն առավել արդյունավետ, հետաքրքիր ու դյուրին դարձնելուն: ԿԳ նախարարը բարձր գնահատեց կրթության ոլորտում Dasaran-ի գործունեությունը՝ ընդգծելով իրականացվող շարունակական ծրագրերի և արդիական աշխատանքային սեմինարների կարևորությունը: Օգտվելով ընձեռված առիթից՝ մանկավարժներն իրենց հուզող հարցերն ուղղեցին նախարարին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: