Նորություններ

Ուրախ սպորտլանդիա

Կրթական 2017-11-13

Նոյեմբերի 7-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում անցկացվեց հերթական սպորտլանդիան 4-րդ դասարանների միավորված <<Բազե >> և <<Արծվիկ >> թիմերի միջև: Նախ թիմերը ողջունեցին միմյանց, հետո սկսվեց սպորտլանդիան: Մրցութային խաղաձևերը նոր էին, երեխաները սիրով էին կատարում առաջադրանքները՝ գնդակի գլորում օղակով, ցատկի՛ր և վարի՛ր,վազք ցատկապարանով, բուրգի կառուցում: Մրցույթներն ընթանում էին ուրախ երաժշտության տակ: Խախտումները շատ քիչ էին, քանի որ երեխաները համախմբված և կազմակերպված էին: Մրցույթի արդյունքում թիմերը հավաքեցին հավասար միավորներ. հաղթեց ընկերությունը: Վերջում մասնակիցներին հանձնվեցին գավաթը և մայրիկների պատրաստած գեղեցիկ տորթերը:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: