Նորություններ

Ոսկե աշուն

Կրթական 2017-11-10

Աշնան կախարդական գուներանգները, մեղմ շշուկներն ու պայծառ թախիծը այգի էին բերել Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի աշակերտներին: Աշնանային ներկապնակի գույներով զարդարված տերևների, պտուղների ծանրությունից կքած ծառերի ճյուղերի, տխուր վշշացող առվակի, թուխպերի ետևից դուրս պրծած արևի անհնազանդ ճառագայթների մասին նրանց երգերն ու բանաստեղծությունները անցորդներին հաղորդեցին տերյանական տրամադրություն:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: