Նորություններ

Անվճար դասագրքեր՝ սահմանամերձ շրջանների դպրոցականներին

Ուշագրավ 2017-11-10

2018 թվականից Հայաստանի սահմանամերձ շրջանների բոլոր դպրոցականները կստանան անվճար դասագրքեր՝ ըստ 2018 թվականի հանրապետության պետական բյուջեի նախագծի: Օգնությունը կտրամադրվի հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող 37 բնակավայրի դպրոցականների: Պետությունը փոխհատուցում է նաև սահմանամերձ գոտու 56 հազար բնակչի գազի ծախսը 50%-ով, (տարեկան մինչև 360 խմ) և էլեկտրաէներգիայի ծախսը (մինչև 1440 կՎտ/ժ՝ մեկ տարվա համար): Գազ չունեցողները էլեկտրաէներգիայի համար լրացուցիչ փոխհատուցում են ստանում: Ոռոգման գինը վերադարձվում է 50% -ով, իսկ հողամասերի և գույքի հարկերը ամբողջությամբ դուրս են գրվում: Նշենք, որ հանրապետության դպրոցների 1-4-րդ դասարանների բոլոր աշակերտները դասագրքերն ստանում են անվճար։ Աղբյուրը՝ Armedia.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: