Նորություններ

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Ուշագրավ 2017-11-09

«Այն իրականությունում, որտեղ մենք ենք ապրում, շատ դժվար է գտնել իսկապես անկեղծ միջավայր. հարազատ դարձած Dasaran-ում մենք մեզ զգում էինք՝ ինչպես տանը»… Այ այսպիսի ջերմ խոսքեր հնչեցին «Գնացք 12» աշխատանքային սեմինարի եզրափակիչ հանդիպման ավարտին: Արագածոտնի մարզի Նոր Արթիկի, Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 8, Կոտայքի մարզի Մայակովսկու և համանուն Կոտայքի, Պռոշյանի, ինչպես նաև Երևանի թիվ 151 դպրոցները ներկայացնող մանկավարժները, անցնելով աշակերտաշատ և ուսուցիչներին հուզող խնդիրներով լցված կայարաններով, ամբողջացրեցին արդյունավետ ուսուցման շղթան՝ գտնելով ուսուցիչ-աշակերտ համգործակցության անհրաժեշտ բանալիներ: Եզրափակիչ կայարանում մանկավարժներն անդրադարձան ուսուցման ընթացքում ծագած կոնֆլիկտային իրավիճակներին և դրանցից բխող սթրեսները հաղթահարելու համար անհրաժեշտ մեթոդներին: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: