Նորություններ

Իկեր Կասիլյասն արժանացել է Golden Foot-2017 մրցանակին

Սպորտ 2017-11-09

«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն արժանացել է Golden Foot-2017 մրցանակին: Այն յուրաքանչյուր տարի շնորհվում է 28 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին: Կասիլյասը երկրորդ դարպասապահն է, ով արժանանում է այս մրցանակին: Առաջինն իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն էր, ով մրցանակն ստացել է 2016 թվականին: Golden Foot մրցանակին այս տարի հավակնում էին նաև Ռոնալդուն, Մեսին, Նոյերը, Սերխիո Ռամոսը, Ռոբենը, Տիագո Սիլվան, Լուիս Սուարեսը, Յայա Տուրեն և Անդրեա Պիրլոն: Աղբյուրը՝ Armsport.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: