Նորություններ

Բաց դաս ՝ Լեոնարդո դա Վինչիի «Կարապը» թեմայով

Կրթական 2017-11-01

Հոկտեմբերի 27-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում անցկացվեց բաց դաս 5-րդ դասարանում մայրենիից՝ Լեոնարդո դա Վինչիի <<Կարապը>> թեմայով: Ուսուցչուհին աշակերտներին տեղափոխեց հեքիաթային մի աշխարհ, որտեղ երեխաները ոչ միայն ներկայացրին իրենց իմացածը, այլև թևածեցին թևավոր խոսքերի աշխարհում,<< եղան>> Վերածննդի դարաշրջանում: Դասի ընթացքում աշակերտները կատարեցին բազմաթիվ և բազմաբնույթ աշխատանքներ՝ ցուցաբերելով իրենց գիտելիքները, կարողությունները և հմտությունները: Օգտագործելով համակարգչի ընձեռած հնարավորությունները՝ ուսուցչուհին դասը դարձրեց արդյունավետ. Կատարվեցին բազմզթիվ ուղղագրական վարժություններ յ կիսաձայնի ուղղագրության վերաբերյալ: Որպես լիցքաթափող վարժանք՝ երեխաները կատարեցին <<Կարապը>> երգ-պարը, իսկ վերջում կատարվեց ամփոփում. կարապ-պաստառի վրա փակցվեցին փետուրներ, որոնց վրա ներկաները գրեցին իրենց տպավորությունները: Դասն ուներ կրթադաստիարակչական մեծ նշանակություն:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: