Նորություններ

Բաց դաս

Կրթական 2017-10-31

Հոկտեմբերի 24-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում անցկացվեց բաց դաս գրականությունից <<Պետրոս Դուրյան >> թեմայով: Ամփոփման դասի ընթացքում աշակերտները ներկայացրին իրենց հարուստ գիտելիքները, արտասանեցին <<Լճակ>>, <<Սիրել>>, <<Իմ ցավը>> բանաստեղծությունները, վերլուծեցին Դուրյանի ստեղծագործությունները, հիշեցին նշանավոր մարդկանց ասույթներ բանաստեղծի մասին, հետաքրքիր կենսագրական տեղեկություններ նրա մասին: Դասի վերջում <<Լճակ>> բանաստեղծության հիման վրա գրված երգի մեղմ հնչյունների ներքո աշակերտները գրեցին փոքրիկ շարադրություն <<Իմ Դուրյանը>> թեմայով: Դասը մեծ տպավորություն թողեց և՛ աշակերտների, և՛ ներկաների վրա:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: