Նորություններ

<<Осень наступила>>

Կրթական 2017-10-25

Սևանի N4 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անահիտ Գաբրիելյանը առաջին անգամ չէ, որ նախաձեռնում է առարկայական գեղեցիկ միջոցառում: Այս անգամ այն նվիրված էր աշնանը: Աշնան գույներով, բերք ու բարիքով, աշունը խորհրդանշող գեղեցիկ ձևավորված դահլիճում 8բ դասարանի աշակերտները ներկայացրին աշնան մասին բեմականացում, բանաստեղծություններ և մրցույթ, որոնք ընդմիջվեցին երգերով ու պարերով: Թամարայի , Միլետայի, Մանանի, Վահագնի և մյուս մասնակիցների գեղեցիկ, սահուն, անթերի ռուսերենը, երկխոսություն վարելու վարպետությունը հաճույք պատճառեցին բոլորին: Միջոցառման անցկացմանը մեծապես աջակցել էր կերպարվեստի ուսուցչուհի Գեղեցիկ Առաքելյանը: Միջոցառման կազմակերպիչ Ա. Գաբրիելյանը և մասնակիցները արժանացան տնօրեն Սվետլանա Մաթևոսյանի շնորհակլալությանը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: