Նորություններ

Սպորտլանդիա

Կրթական 2017-10-19

Հոկտեմբերի 13-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Սպորտլանդիա 2-րդ դասարանցիների <<Արեգակ>> և <<Աստղիկ>> թիմերի միջև: Մասնակիցները և հանդիսատեսը մեծ բավականություն ստացան միջոցառումից: Ընդգրկված էին այնպիսի մրցաձևեր, որոնք երբևէ չէին ընդգրկվել նախորդ տարիների նմանատիպ սպորտլանդիաներում: Հատկապես հետաքրքիր էին մանկասայլակներով, օղակներով, զույգերով մրցույթներըը: Երկու թիմերն էլ լավ էին նախապատրաստվել. այդ էր պատճառը, որ գրեթե չկային բացթողումներ և խախտումներ: Սպորտլանդիայի հաղթող ճանաչվեց <<Արեգակ>> թիմը: Մրցույթի վերջում դպրոցի տնօրեն Լ. Հարությունյանը թիմերին հանձնեց ծնողների նվերները՝ <<Արեգակ>> և <<Աստղիկ>> տորթերը:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: