Նորություններ

Գրադարանավարի օր

Կրթական 2017-10-19

Դաշտի միջնակարգ դպրոցում աշակերտական խորհուրդը՝ գլխավորությամբ ՀԴԱՀԴԱԿ Անժելա Տերտերյանի՝ կազմակերպեցին << Գրադարանավարի օր >> գրական-ցերեկույթը, որը ողողված էր գրադարանային մթնոլորտով, մեծ դասականների լուռ վկայությամբ, ձևավորման նրբաճաշակ մոտեցմամբ, հնության գույներով ու իրերով: Գրքերի աշխարհը կարոտած հիշողություններով պտույտ կատարեցինք կախարդիչ տիեզերական իմաստնության ոլորաններով և պատգամեցինք մեր աշակերտներին մեզ նման զգալու, << համտեսելու >> գրքի, իրակա՜ն գրքի բույրը՝ մաղթելով մեր դպրոցի ու մեր համայնքի գրադարանավարներ Նարինե Ենոքյանին և Անուշ Սիմոնյանին ակտիվ, գրքասեր ընթերցողներ՝ ամբողջ կյանքի ընթացքում գիրքը արժևորելու և գրադարանավարի աննկատ, բայց շատ կարևոր ու նվիրական աշխատանքը հարգելու ու գնահատելու կարողության դրսևորում:

Արմավիր, գ. Դաշտի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: