Նորություններ

Սպորտլանդիա Վանաձորի № 4 հիմնական դպրոցում

Կրթական 2017-10-18

2017 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, որին մասնակցում էին III Բ /դասվար՝ Ա. Քոչարյան/, III Գ /դասվար՝ Լ. Մխիթարյան/ և III Ե /դասվար՝ Գ. Պողոսյան/ դասարանները: Դպրոցի բակում ուրախ եռուզեռ էր: Թիմերը ներկայացան իրենց անուններով և նշանաբաններով: Ժյուրիի կազմում էին ժյուրիի նախագահ՝ դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, անդամներ՝ զինղեկ Ա. Մարդանյանը, դասվար Վ. Մանուկյանը: Սպորտլանդիայի մրցավարն էր ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Գուլյանցը: Մրցակից թիմերն իրենց ճարպկությունը, արագաշարժությունը և արագ կողմնորոշվելու ունակությունները ցուցադրեցին 6 խաղում: Ընդմիջումներին յուրաքանչյուր դասարան ցուցադրեց մեկ համար, որն իր բնույթով մարզական էր: Լարված պայքար էր հատկապես III Գ և III Ե դասարանների միջև, որովհետև 6-րդ խաղից հետո նրանց մոտ նույն միավորները գրանցվեցին: Ժյուրիի նախագահ Հ. Խումարյանն առաջարկեց լրացուցիչ խաղ, որին մասնակցեցին մրցակից թիմերի ավագները: Խաղն ավարտվեց III Գ դասարանի «Բազե» թիմի հաղթանակով: Հ. Խումարյանը հաղթող թիմին հանձնեց փոխանցիկ գավաթը: III Ե դասարանի թիմը /«Դինամիտ»/ գրավեց II, իսկ III Բ դասարանի թիմը /«Հովազ»/՝ III տեղը: Սիրով շնորհավորում ենք բոլոր թիմերին գեղեցիկ խաղ ցույց տալու համար:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: