Նորություններ

ՆԿԱՐՉԱԿԱՆ 7-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

Կրթական 2017-10-17

2017թ-ի հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Կարինի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ մասնակցեցին Գեղագիտության ազգային կենտրոնի կազմակերպած և ԳԿՆ օժանդակությամբ կայացած նկարչական 7-րդ համահայկական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի եզրափակիչ ցուցահանդեսին, որի թեման էր <<Ազգային տոներ և ծեսեր >>: Մասնակիցները նախապես հաղթահարել էին մրցույթի առաջին փուլը և ստացել հրավեր՝ մասնակցելու ցուցահանդեսին հետևյալ աշխատանքներով՝ Աղամալյան Հարություն , 10 տարեկան, << Վարդավառ, Հիսուսի Պայծառակերպության տոնը >> Միրզոյան Սամվել, 10 տարեկան, << Վարդավառ, Հիսուսի Պայծառակերպության տոնը >> Մնացականյան Արմեն, 11 տարեկան, << Սբ. Զատիկ >> Մրցույթի եզրափակիչ փուլը հաղթահարեց Սամվել Միրզոյանը,ով կպայքարի մրցանակային տեղի համար: Ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 12-ը Մանկական ստեղծագործության թանգարանում (Երևան,Աբովյան13):

Արագածոտն, գ. Կարինի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: