Նորություններ

Հյուրընկալ Արտեկ

Կրթական 2017-10-12

Ցանկացած երեխա երազում է գոնե մեկ անգամ իր կյանքում հայտնվել Ղրիմի <<Արտեկ>> ճամբարում,անցկացնել իր հանգիստն այդ անմոռանալի վայրում ,ծանոթանալ Ղրիմի պատմությանը ,մշակույթին ,ձեռք բերել ընկերներ,զգալ ամառային հանգստի ողջ հրապույրը :Այդ երազանքն իրականություն դարձավ Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի տասը սաների համար,ովքեր 2017 թվականի ապրիլ ամսին մասնակցեցին ռուսաց լեզվի միջազգային առարկայական օլիմպիադային, հաղթող ճանաչվեցին և մեկնեցին Ղրիմ`Լիլիթ Մանուչարյան,Լիանա Դունամալյան ,Էլիզա Գարանյան , Նոռա Մխոյան ,Միլենա Մելքոնյան,Էլմիրա Շահվերդյան,Անի Շահվերդյան,Հրանտ Բաբայան,Վազգեն Եդոյան,Գագիկ Ասլանյան.ահա այն աշակերտները,ովքեր վաստակեցին <<Արտեկ>> ճամբարի սաները կոչվելու իրավունքը : Ճամբարի ծրագիրը ուսուցողական էր ,զվարճալի,ճանաչողական, հետաքրքիր ու բազմաբովանդակ :Երեխաներն իրենք էին ընտրում իրենց նախասիրությանը համապատասխան թիմեր: Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի սաները փայլեցին սպորտային, լուսանկարչական ,ձևավորման մրցույթներում `բարձր պահելով թե՛ դպրոցի ,թե՛ հայի պատիվը . սպորտային մրցումներում Էլիզա Գարանյանը և Միլենա Մելքոնյանը գրավեցին 1-ին տեղերը/վոլեյբոլ/, Էլիզա Գարանյանը` 1-ին տեղ /արտբոլ/,Գագիկ Ասլանյանը `3-րդ տեղ/արտբոլ/,Նոռա Մխոյանը` 1-ին տեղ/ ճկունություն/ , Վազգեն Եդոյանը սահմանեց սպորտային ռեկորդ ,Միլենա Մելքոնյանը՝ հավաստագիր /ձիավարժություն/ և ձեռնամարտից `1-ին տեղ, Հրանտ Բաբայանը <<Տուրգրադ >> անվանակարգում `2-րդ տեղ,Դունամալյան Լիանան, Մանուչարյան Լիլիթը ,Մխոյան Նոռան <<Բժիշկ Այբոլիտի դպրոց>>անվանակարգում` հավաստագրեր և պատվոգրեր ,լուսանկարչական և դիզայնի մրցույթներում Էլիզա Գարանյանը և Անի Շահվերդյանը` հավաստագրեր, Միլենա Մելքոնյանը `մեդալ` արվեստում ձեռքբերումների համար : Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի սաներ Էլիզա Գարանյանը , Միլենա Մելքոնյանը և Էլմիրա Շահվերդյանը փայլեցին իրենց շարադրություններով և հռետորական արվեստին բնորոշ առոգանությամբ /ինչը մրցույթի ժամանակ պարտադիր պայման էր / գրավեցին պատվավոր տեղեր` ստանալով հուշանվերներ, իսկ Էլմիրա Շահվերդյանը ,Անի Շահվերդյանը, Լիանա Դունամալյանը, Վազգեն Եդոյանը, Գագիկ Ասլանյանը, Հրանտ Բաբայանը, Նոռա Մխոյանը, Լիլիթ Մանուչարյանը, Միլենա Մելքոնյանը, Էլիզա Գարանյանը ռուսաց լեզվի մրցույթում արժանացան պատվոգրերի և մեդալների : Անցկացվեց նաև <<Ազգերի բարեկամություն >>խորագրով մրցույթ ,որտեղ յուրաքանչյուր երկիր ներկայացրեց իր երգը,պարը,մշակույթը,ասմունքը:Մեր սաները այստեղ էլ փայլեցին իրենց երգ ու պարով `արժանանալով պատվոգրերի և ժյուրիի գովասանքին: Երգի և պարի մրցույթում Լիանա Դունամալյանը,Էլիզա Գարանյանը և Միլենա Մելքոնյանը արժանացան գլխավոր մրցանակին ,իսկ Գագիկ Ասլանյանը, Վազգեն Եդոյանը ,Հրանտ Բաբայանը նույն մրցույթներում գրավեցին 1-ին տեղերը :Անհատական կատարումներում Միլենա Մելքոնյանը ասմունքի և Լիանա Դունամալյանը երգի մրցույթներում գրավեցին պատվավոր առաջին հորիզոնականները: Հպարտությամբ կարող ենք նշել,որ երեխաները հայրենիք վերադարձան բազմաթիվ մրցանակներով և մեծ տպավորություններով,ինչպես նաև արժանացան <<Կոլեկտիվի հոգի>>թիմային հաղթանակին:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: