Նորություններ

Հայտնի են Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթողները

Սպորտ 2017-10-11

Ավարտվել է Վանաձորում անցկացված Սեուլի Oլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցել են 100-ից ավելի ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Բուլղարիայից: Մրցաշարի հաղթողներ են դարձել Գարիկ Բարսեղյանը (Հայաստան, 57 կգ), Ղազար Համբարձումյանը (Հայաստան, 61 կգ), Ռազամբեկ Ժամալովը (Ռուսաստան, 65 կգ), Զաուր Սիդակովը (Ռուսաստան, 70 կգ), Ավթանդիլ Կենտչաձեն (Վրաստան, 74 կգ), Արթուր Նայֆոնովը (Ռուսաստան, 86 կգ), Զնաուր Կոչիևը (Ռուսաստան, 97 կգ) և Լևան Բերիանիձեն (Հայաստան, 125 կգ): Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: