Նորություններ

Ղազախստան–Հայաստան՝ 1:1

Սպորտ 2017-10-09

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի (E խումբ) վերջին տուրի Ղազախստան–Հայաստան հանդիպումը կայացել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հանդիպման 26-րդ րոպեին՝ Մարկոս Պիզելիի փոխանցումից հետո, Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը: Երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրել է Բաուրժան Տուրիսբեկը: Նշենք, որ ընտրական փուլում սա մեր հավաքականի առաջին ոչ-ոքին էր: Հայաստանի հավաքականն ընտրական փուլն ավարտել է 7 միավորով՝ զբաղեցվելով նախավերջին հորիզոնականը, իսկ վերջինը 3 միավորով Ղազախստանի հավաքականն է: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: