Նորություններ

Շնորհավոր տո՛նդ, ի՛մ ուսուցիչ

Կրթական 2017-10-07

Երջանիկ է այն աշակերտը, ով սանն է բանիմաց ու նվիրյալ ուսուցչի ... 06.10.2017թ. Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում դասվար Մ. Կարապետյանի նախաձեռնությամբ հանդիսավոր կերպով նշվեց ուսուցչի տոնը: Միջոցառումը սկսվեց ուսուցիչների համար նախատեսված գեղեցիկ անակնկալով։ Ելույթ ունեցան տարրական օղակի աշակերտները` իրենց սրտի խոսքը հասցնելով բոլորին։ Վստահորեն ենք ասում, որ երջանիկ ենք Ձեզ պես մանկավարժներ ունենալու համար: Հոգու ողջ սիրով ու ջերմությամբ, լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեր գեղեցիկ տոնը: Մաղթում ենք Ձեզ ամենայն բարիք, անսպառ եռանդ, ուժ և առողջություն, քանզի Ձեր ուսերին է դրված աշակերտի կայացման խնդիրը: Ձեր սրտի միջով է անցնում սերունդների լուսավոր ուղին:

Արմավիր, գ. Մյասնիկյանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: