Նորություններ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը՝ Կրետե կղզում

Սպորտ 2017-10-05

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 6-ը Կրետե կղզում կանցկացվի շախմատի տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի հավաքականները: Թիմերի կազմում կան չորս հիմնական և մեկ պահեստային խաղացողներ: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 39 թիմ, իսկ կանանց առաջնությանը՝ 32 թիմ: Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում կխաղան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը: Հավաքականի մարզիչն է Արշակ Պետրոսյանը: Կանանց հավաքականի կազմում կխաղան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը: Հավաքականի մարզիչն է Արթուր Չիբուխչյանը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: