Նորություններ

ՀՀ տասը մարզերի մարզպետարանների ներկայացուցիչների այցը Dasaran

Ուշագրավ 2017-10-03

Այսօր Dasaran կրթական կենտրոնում հյուրընկալեցինք Հայաստանի Հանրապետության տասը մարզերի մարզպետարանների ներկայացուցիչներին՝ մարզպետների տեղակալներին, Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների և Կրթության բաժինների պետերին: Հանդիպման ընթացքում հյուրերին առավել մանրամասն ներկայացվեց Dasaran կրթական ծրագրի գործունեությունը, Dasaran-ի կողմից մշակված էլեկտրոնային գործիքակազմը, մասնավորապես՝ իր տեսակի մեջ եզակի E-stat առցանց վիճակագրական-վերլուծական գործիքը, որի միջոցով հանրապետական մակարդակում կատարվում է կրթական ցուցանիշների արդյունավետ մշտադիտարկում, վերլուծության է ենթարկվում դպրոցների արդյունավետությունը, աշակերտների կատարողականը և ժողովրդագրական տվյալների դինամիկան: Հանդիպման ավարտին յուրաքանչյուր մարզի ներկայացուցչի տրամադրվեց ծածկանուն և ծածկագիր անհատական կառավարման միջավայր մուտք գործելու համար:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: