Նորություններ

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Սպորտ 2017-09-28

«Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում 4:1 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել հանդիպման 57-րդ րոպեին: Այս գնդակը Մխիթարյանի համար առաջինն էր մանչեսթերցիների կազմում Չեմպիոնների լիգայում: Դուբլի հեղինակ է դարձել Ռոմելու Լուկակուն, մեկ անգամ էլ հակառակորդի դարպասը գրավել է Անտոնի Մարսիալը՝ հստակ իրացնելով Մխիթարյանի վաստակած 11 մետրանոցը: Հենրիխ Մխիթարյանը փոխարինվել է 60-րդ րոպեին՝ տեղը զիջելով Ջեյսի Լինգարդին: Նշենք, որ սա Հենրիխի 50-րդ հանդիպումն էր «կարմիր սատանաների» կազմում: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: