Նորություններ

Իմ սուրբ հայրենիք

Կրթական 2017-09-25

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Յա.Զարոբյանի անվան N2 հիմնական դպրոցը սեպտեմբերի 22-ին համադպրոցական գեղեցիկ միջոցառումներով նշեց ՀՀ անկախության 26-րդ տարեդարձը: Տոնական տրամադրությունն ու ոգևորությունը թևածում էին դպրոցում ողջ օրը: Տարրական դասարանների աշակերտների համար դպրոցի բակում կազմակերպվել էր <<Իմ տուն, իմ հայրենիք>> թեմայով կավճանկարների մրցույթ: Գունագեղ ու խոսուն նկարների միջոցով փոքրիկներն իրենց հոգում ծվարած սերն ու նվիրվածությունն էին արտահայտում մայր հայրենիքի հանդեպ: Օրվան իր շուքն հաղորդեց սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ Մ.Հարությունյանի և բարձր դասարանցիների ուժերով կազմակերպված գեղեցիկ միջոցառումը` <<Իմ սուրբ հայրենիք>> խորագրով: Երեխաները հանդես եկան Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված երգ ու պարով: Հնչեցին հայրենասիրական ոգեշունչ ներբողներ` նվիրված մեր անկախ ու փառապանծ երկրին, այն երկրին, որի ժողովուրդը դարեր շարունակ կենաց ու մահու կռիվ է մղել օտարների դեմ, կառուցել ու արարել է: Բարբարոս հրոսակների արշավանքներն ու ավերածությունները չեն կոտրել հայի պայքարի ոգին: Հայը տոկացել է , անհավասար մարտեր մղել և թշնամուն ապացուցել, որ անհնար է հային ծնկի բերել ու զրկել իր բնօրրանից: Միջոցառման վերջում ներկաներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Կ.Գևորգյանը : Նա նաև գովասանագրեր հանձնեց անցած ուսումնական տարում գերազանց առաջադիմություն և օրինակելի վարք ցուցաբերած աշակերտներին:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: