Նորություններ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Dasaran-ի թիմին

Ուշագրավ 2017-05-04

Աշխատանքային օրվա երկրորդ կեսին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Dasaran-ի թիմին՝ հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին ներկա էր նաև ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվեցին կրթության ոլորտի մի շարք հարցեր:

 

Մասնավորապես ներկայացվեց Dasaran կրթական ծրագրի վերջին ձեռքբերումները և նոր գործիքակազմը՝ ի թիվս “E-stat” վիճակագրության էլեկտրոնային գործիքի, որը թույլ է տալիս ընդգրկուն կերպով դիտարկել հանրակրթական համակարգի բոլոր շերտերը և վերլուծել դպրոցների արդյունավետությունը:

 

Ներկայացվեցին նաև Dasaran-ի կողմից մշակվող խաղայնացված  նոր կրթաձևերը, որոնք հասանելի կլինեն Արցախի յուրաքանչյուր աշակերտի: Նախագահ Սահակյանը բարձր գնահատեց Dasaran-ի գործունեությունը կրթության ոլորտում՝ նշելով, որ Dasaran կրթական ծրագրի ներդնումը հանրապետության դպրոցներում արդեն իսկ դրական դերակատարություն ունի ուսումնական գործընթացի բարելավման ուղղությամբ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: