Նորություններ

Dasaran-ն Արցախում պարգևատրեց նոր սերնդի դպրոցներին

Ուշագրավ 2017-05-04

Dasaran-ի թիմն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Այցի շրջանակում Ստեփանակերտում կայացավ «Նոր սերնդի դպրոց 2015-2016» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որը Երևանում կայացած միջոցառման տրամաբանական շարունակությունն էր:

 

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, Արցախի մի շարք դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ: «Նոր սերնդի դպրոց 2015-2016» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողության ընթացքում շուրջ 20 դպրոց պարգևատրվեց բազմաթիվ մրցանակներով, այդ թվում՝ գրադարաններով և պատվոգրերով, իսկ ամենաբարձր արդյունավետություն դրսևորած Ասկերանի շրջանի Նորագյուղի միջնակարգ դպրոցը պարգևատրվեց համակարգչով:

 

Հանդիպմանը Արցախի դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին ներկայացվեցին նաև Dasaran-ի կողմից  մշակվող մասնագիտական միջավայրը և այն գործիքակազմը, որի կիրառումն ուսումնական գործընթացը դարձնում է առավել պարզ ու արդյունավետ:

 

Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանն իր խոսքում փաստեց Dasaran կրթական ծրագրի էական ներդրումը կրթության ոլորտում և կարևորեց արդունավետ համագործակցության ընդլայնումը: Արցախի կրթական համակարգին պարբերաբար ցուցաբերվող աջակցության համար նախարարը շնորհակալագիր հանձնեց կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանին:

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: