Նորություններ

Միջոցառում՝ Գյումրու թիվ 23 դպրոցում

Կրթական 2013-05-21

Օրերս Գյումրու թիվ 23 դպրոցում կայացավ բաց դաս` «Հայաստանի հանրապետության ոստիկանությունն այսօր» թեմայով: Դասն առանձնահատուկ էր նրանով, որ այն վարում էր Գյումրու ոստիկանության երրորդ բաժանմունքի պետ ոստիկանության կապիտան Մ. Ումուրշատյանը:

Դասին ներկա 7-9-րդ դասարանցիներին Մ. Ումուրշատյանը նախ տեսաֆիլմի ցուցադրմամբ ներկայացրեց ՀՀ ոստիկանության պատմությունը, այնուհետև ոստիկանության գործունեության սկզբունքները, ծառայությունները: Նյութը բացատրելուց հետո շատ սահուն անցում կատարվեց հարցադրումներին, հարց ու պատասխաններին` նյութի յուրացումն ստուգելու նպատակով: Աշակերտները մեծ ոգևորությամբ պատասխանեցին առաջադրված հարցերին.

• Ի՞նչ գիտեք ՀՀ ոստիկանության մասին,
• Ոստիկանության տեղը պետական կառավարման համակարգում,
• Ոստիկանության դերը,
• Գործունեության սկզբունքները,
• Գործունեության իրավական կարգավորումը,
• Ո՞վ է ղեկավարում ոստիկանությունը,
• Որո՞նք են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության «երեխաների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի վարչության» խնդիրները:
 
Դասը ուսանելի էր և անցավ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: