Նորություններ

Մայրենիի մեծարման տոն Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում

Կրթական 2013-03-11

«Անաղարտ պահենք մեր սուրբ ՄԱՅՐԵՆԻՆ». այսպես սկսեցին միջոցառումը 3-բ դասարանի աշակերտները (դասվար` Գոհար Զաքարյան): Հնչեցին բանաստեղծություններ, առած-ասացվածքներ, բարբառներ, երգեր մայրենի լեզվի մասին: Միջոցառումն ավարտվեց «Անմահ ես իմ մայր լեզու» կարգախոսով և մի շարք երդումներով.

• երդվում եմ ծննդովս` կամուրջ դառնալ քո դարեդար անցումին, քար դառնալ քո ամրությանը, աղոթարար լինել քո սրբագույն տաճարին,

• երդվում եմ շուրթերովս` բորբոք պահել քո վահագնաբոց կրակը, շքանշանի պես կրել քո ոսկեղենիկը,  լցվել քո լույսով ու քնքշությամբ ինչպես վաղորդյան օդով, զրահավորել հոգիս քո սրի գեղեցկությամբ,
 
• երդվում եմ կրել քեզ շնչովս, արյունովս, այրումովս, ինձնով տանել, հաղորդել զավակներիս քո հավերժական կենդանությունը...
 
Սիրենք , սովորենք, անաղարտ պահենք մեր սիրասուն ՄԱՅՐԵՆԻՆ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: