Նորություններ

Հաստատվել է դպրոցական դասագրքերի հանձնման կարգը

Ուշագրավ 2020-05-21

Պարետի որոշմամբ՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը թույլատրվում է կազմակերպել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան:

Դպրոցներում ուսումնական տարվա ավարտով պայմանավորված՝ դասագրքերի հանձնման հարցը, ըստ ԿԳՄՍՆ-ի, գտնվում է ուսումնական հաստատության տնօրենի գործառույթների տիրույթում:

 

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններին դասագրքերի հանձնման գործընթացը կազմակերպել`   խստորեն պահպանելով պարետատան սահմանած անվտանգության կանոնները`  տարածքի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, մարդկային կուտակումների բացառում և այլն: Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող է մշակել դասագրքերի հանձնման իր պլանը`   հաշվի առնելով տվյալ հաստատությունում սովորողների թիվը, դպրոցների տարածքային հնարավորությունները և այլ հանգամանքներ:

 

Ավարտական դասարաններում գրքերի հանձնման գործընթացը կարող է կազմակերպվել ատեստատներն ստանալու օրերին, իսկ մնացած դասարաններում`   ըստ դպրոցի տնօրենության հայեցողության։

 

Աղբյուրը՝ ԿԳՄՍՆ

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: