Նորություններ

Dasaran-ը՝ հեռախոսում․ կրթական ծրագրի բջջային հավելվածն արդեն հասանելի է IOS և Android համակարգերում

Ուշագրավ 2020-04-24

IOS և Android համակարգերում այսուհետև կարելի է ներբեռնել Dasaran-ի բջջային հավելվածը: Այն հնարավորություն է տալիս հանրակրթական դպրոցների բոլոր աշակերտներին և ծնողներին՝ իրական ժամանակում ստանալու տեղեկատվություն գնահատականների, բացակայությունների, տնային առաջադրանքների վերաբերյալ, ծանոթանալու աշակերտի առաջադիմության և վարքագծի մասին ուսուցչի մեկնաբանություններին, ինչպես նաև վարելու նամակագրություն ուսուցիչների հետ:

Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է նաև ստանալ մանրամասն վերլուծություն աշակերտների առաջադիմության, կատարողականի, առարկայական հակվածության և այն ամենի մասին, ինչն անհրաժեշտ է՝ կրթությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

 

Երկրում հաստատված արտակարգ դրության և հեռավար ուսուցման անհրաժեշտության պայմաններում, երբ շատ հաճախ ուսուցիչները և աշակերտները ստիպված են բջջային հեռախոսների միջոցով միանալու կրթական գործընթացին, Dasaran-ի նոր հավելվածը Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցներին առաջարկում է լավագույն լուծումը՝ կրթական գործընթացը և ուսուցիչ-աշակերտ-ծնող կապն ապահովել առավել դյուրին և հարմար տարբերակով:

 

Հավելվածն Android համակարգում՝ https://play.google.com/store/apps/details?id=md.dasaran_am

iOS համակարգում՝ https://apps.apple.com/us/app/dasaran/id1505502574

 

Բաց մի թողեք նաև...