Նորություններ

Zoom-Dasaran նոր համագործակցություն

Ուշագրավ 2020-04-15

Zoom-ն այսուհետ հասանելի կլինի Dasaran-ի հարթակում. Dasaran կրթական ծրագիրը և Zoom ընկերությունը սկսում են նոր համագործակցություն, ինչը կօգնի Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցներին կազմակերպելու հեռավար ուսուցումն առավել դյուրին և հարմար տարբերակով: Այսուհետ ուսուցիչները կարող են ստեղծել և անցկացնել տեսադասեր Dasaran-ի «Դասեր» բաժնում`   հենց համակարգի միջոցով էլ ծանուցելով և տեսադասը հասանելի դարձնելով աշակերտներին։ Ուսուցիչները կարող են նաև թեստեր ստեղծել`   պարզելու, թե որքանով է մատուցված դասը յուրացվել աշակերտների կողմից, ինչպես նաև հանձնարարել տնային առաջադրանքներ, ըստ որում`   թե ՛ ամբողջ դասարանին, և թե՛ անհատապես տվյալ աշակերտին: Համակարգը հնարավորություն է տալիս աշակերտին իր տնային առաջադրանքը փոխանցել ուսուցչին և ստանալ համապատասխան գնահատական` տեսնելով այն նույն հարթակում: Նշենք, որ Dasaran-ում գործող վերլուծական գործիքակազմի միջոցով ուսուցիչները հնարավորություն ունեն նաև վերլուծելու ամբողջ դասարանի կամ ընտրված աշակերտների կատարողականը և ստանալու նրանց առաջադիմության մասին մանրամասն վերլուծություն:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: